Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական կոմիտե են կանչել

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական կոմիտե են կանչել

12 մարտի 2026 – 16:00 AMT

PanARMENIAN.NetԳերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին կանչել են Քննչական կոմիտե։ Այդ մասին հայտնել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ այդ պատճառով Գերագույն հոգևոր խորհրդի նախատեսված մարտի 12-ի նիստը չի կայացել:

«Նրանց նպատակը եղել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը ձախողելը, ինչը և ստացվել է, աշխարհիկ բոլոր ադամները հրավիրվել են Քննչական կոմիտե, նիստը չի կայացել»,- նշել է Դանիելյանը։

Նա նաև ասել է, որ պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ։

Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։

ԳՀԽ օրակարգում ընդգրկվել են Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման ու կազմակերպչական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական առաքելությանը վերաբերող հարցեր։ Քննարկման առարկա են դարձել նաև եկեղեցական կյանքը հուզող խնդիրները։

Leave a Comment