Մհեր Գրիգորյանն ու Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության ընդլայնումը



Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատար Մագնուս Բրուների գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:



Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:


Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության ընդլայնումը:


Հանդիպման հիմնական թեման ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում ձեռք բերված հաջողություններն էին և հաստատված գործողությունների ծրագրի կիրարկումը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ:

Հանդիպումից հետո ՀՀ ներքին գործերի նախարարը և Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարը հանդես են եկել հայտարարություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment