Լևոն Արոնյանը զբաղեցրել է երկրորդ տեղը Ամերիկյան շախմատի գավաթի խաղարկությունում

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար և գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը խաղում է ԱՄՆ-ի կազմում, Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում պարտվել է ամերիկացի Ուեսլի Սոյին 0.5-1.5 հաշվով, տեղեկնսում ենք Chess.com-ից։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 400 000 դոլար։ Հաղթող Սոն ստացել է 75 000 դոլար գումարած 15 000 դոլար բոնուս, իսկ Արոնյանը՝ 55 000 դոլար։

Հունվարին Արոնյանը ընդգրկվել էր 2025 թվականի մրցանակային ֆոնդի լավագույն եռյակում և ընդհանուր եկամուտների առումով զբաղեցրել է աշխարհում երրորդ տեղը։

Leave a Comment