Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին պետք է հղում չլինի. Փաշինյան


Հասարակություն


«Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին պետք է հղում չլինի, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա»,- կառավարության ճեպազրույցների սրահում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ անհնար է կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և անկախ պետություն կառուցել։

Անդրադառնալով հացին, թե ինչու է անսել, որ «Կտրիճ ներսիսյանը և իր խումբը ստանձնել է պատերազմի կուսակցության» առաջնորդությունը,՝ Փաշինյանն ասաց, որ իր խոսքը շատ պարզ բացատրություն ունի

«Ես գնում եմ պատարագների և տեսնում եմ, որ օրինակ, պատարագի տեքստից շեղվում են և հղում անում Արցախի Հանրապետություն և այլն»,-հիմնավորեց փաշինյանը և  պնդեց, որ, եթե բոլորը հղում անեն Արցախի Հանրապետությանը, ապա այն նշանակում է կոնֆլիկտ, քանի որ այդ տեսությունը որդեգրելու ճանապարհին հասնելու ենք կոնֆլիկտի և հավելեց.

«Ամեն նման նախադասություն նշանակում է պատերազմի կոչ՝ այսօր, վաղը մյուս օրը, էն մյուս օրը՝ ես չգիտեմ, բայց այն կոչվում է պատերազմի կոչ»։

 Շուշիում իր հայտարարությունը. «Արցախն Հայաստան է ու վերջ»-ը հիմնավորելիս Փաշինյանը Ասվածաշնչից մոտավորապես մեջբերեց դրույթ, որում ասվում է «Ողբ արեցին և դուք լաց չեղաք և նվագ հնչեցրինք և դուք պար չեկաք»։


Leave a Comment