Հետաքննությունների դաշնային բյուրոն զգուշացրել է Կալիֆոռնիայի ոստիկանության բաժիններին, որ Իրանը կարող է հակահարված տալ ԱՄՆ հարձակումներին՝ անօդաչու թռչող սարքեր արձակելով Արևմտյան ափի վրա, հաղորդում է ABC News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ նախազգուշացումն ուղարկվել է փետրվարի վերջին, հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածել Իրանին։
«Վերջերս մենք տեղեկատվություն ենք ստացել, որ 2026 թվականի փետրվարի սկզբի դրությամբ Իրանը, ենթադրաբար, պլանավորում էր անսպասելի հարձակում իրականացնել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով ԱՄՆ ափերի մոտ գտնվող անհայտ նավից, մասնավորապես՝ Կալիֆոռնիայում չճշտված թիրախների դեմ, եթե ԱՄՆ-ն հարձակում սկսի Իրանի դեմ»,- ասվում է նախազգուշացման մեջ։
Գործակալությունը հայտարարել է, որ չունի լրացուցիչ տեղեկություններ ենթադրյալ հարձակումն իրականացնելու ժամանակի, մեթոդի, թիրախի կամ անձանց վերաբերյալ։