Կա հստակ գիծ. այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Փաշինյանը՝ ՀՀ տարածքում ադրբեջանական նոր դիրքերի մասին

Պաշտպանության նախարարությունը տվել է մանրամասն պարզաբանում, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածքում ադրբեջանական նոր դիրքերի վերաբերյալ փաստերին։

«Կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ՝ դե յուրե նշանակություն ունեցող, ինչը ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Ասում եք՝ խաղաղություն, կարո՞ղ է խաղաղություն չի, կարո՞ղ է պատերազմ է, ես տեղյակ չեմ, կամ ինչ-որ տեղ կոնֆլիկտ կա, էսկալացիա կա, կարո՞ղ է զոհեր կամ վիրավորներ կան, ուղղակի ինձ չեք ասում, խնայում եք ինձ:

Որ ասում եք՝ խաղաղություն, բա ի՞նչ ասեմ. որտե՞ղ կա պատերազմ, որտե՞ղ կա կրակոց, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա զոհ, որտե՞ղ կա հարձակում, պայթյուն, ռմբակոծություն, հրթիռակոծություն, լուսաբանեք՝ իմանանք՝ որտեղ կա այդ ամեն ինչը ՀՀ-ում:

Խաղաղություն է, ասում ենք՝ խաղաղություն: Կարծեմ, պաշտպանության նախարարն էլ է հրավիրել, որպեսզի դուք գնաք և տեսնեք՝ մենք մեր տարածքում ինչպիսի ինժեներական աշխատանքներ ենք անում, ինչ միջոցներ ենք ձեռնարկում: Հրավիրել ենք նաև սպառազինություն, տեխնիկա դիտելու: Երկրներն իրենց ինքնիշխան տարածքներում կարող են ինչ-որ միջոցներ ձեռնարկել: Ինչո՞ւմն է խնդիրը: Ամբողջ խնդիրն այն է, որ կա հստակ սահմանագիծ, և գիտեք՝ որտեղ է Հայաստանի Հանրապետությունըը և ՀՀ-ի պետական մարմինների լիազորությունը, և որտեղ չի Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ-ի պետական մարմինների լիազորությունից դուրս է: Մենք, իհարկե, զուգահեռ ասել ենք, որ կան տարածքների հետ որոշակի խնդիրներ, որոնք կլուծվեն սահմանազատման գործընթացում»,- նշեց Փաշինյանը:

Leave a Comment