Այսօր տեղի են ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամների հարցաքննություններ։ Նրանք հարցաքննվել են վկայի կարգավիճակով։ Այս մասին ահազանգում է իրավապաշտպան, թփաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա մասնակցել է հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներից երկուսի հարցաքննություններին, սակայն այնտեղ տեսել է նաև այլ անդամների։
«Հետաքրքիր զուգադիպությամբ հարցաքննությունները նշանակվել են այն ժամերին, երբ պետք է ընթանար Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Ըստ էության, սա նույնպես եղել է միջամտություն Մայր Եկեղեցու ներքին գործերին; Այս իշխանությունները եկեղեցուց ձեռ չեն քաշում, շարունակում են իրենց ապօրինությունները»,-ասաց Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։