Ղալիբաֆ․իրանական կղզիների վրա հարձակման դեպքում Ծոցը կներկվի արյամբ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է, որ Թեհրանը մի կողմ կդնի «զսպվածությունը», եթե Միացյալ Նահանգները և Իսրայելը հարձակվեն Պարսից ծոցում գտնվող կղզիներից որևէ մեկի վրա։

«Իրանական հողի դեմ ցանկացած ագրեսիա հունից կհանի մեր զսպվածությունը, և Պարսից ծոցը կներկվի զավթիչների արյունով», – գրել է Ղալիբաֆը X-ում։

Գրառումից պարզ չէ, թե որ կղզիների մասին է խոսքը, սակայն մինչ այդ ամերիկյան Axios-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին գրել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է Խարկի գրավման հնարավորությունը։

Պարսից ծոցի հյուսիսում՝ Իրանի ափերից մոտ 25 կմ հեռու գտնվող այդ փոքր կղզին համարվում է Իրանի նավթային տնտեսության ողնաշարը. այստեղով է արտահանվում իրանական նավթի 90 տոկոսը:

Leave a Comment