Իրանի ղեկավարության դիրքերը զգալիորեն անսասան են. մոտակա ժամանակներում վարչակարգի փլուզման վտանգ չկա. ԱՄՆ հետախուզություն

Իրանի ղեկավարության դիրքերը զգալիորեն անսասան են մնում, և մոտակա ժամանակներում վարչակարգի փլուզման վտանգ չկա։ Ամերիկյան հետախուզությունը հանգել է նման եզրակացության, գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ «բազմաթիվ» հետախուզական զեկույցները փաստում են, որ իրանական վարչակարգը «վերահսկողություն է պահպանում բնակչության նկատմամբ»։

Իսրայելցի պաշտոնյաները փակ հանդիպումների ժամանակ նույնպես խոստովանել են, որ վստահ չեն, որ պատերազմն Իրանում իշխանափոխության կհանգեցնի, Reuters-ին հայտնել է իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա։

Գործակալությունը նշում է, որ դեռևս անհայտ է, թե ամերիկա-իսրայելական ռազմարշավն ինչպես կարող է տապալել Իրանի գործող իշխանությունը։ Reuters-ի զրուցակիցներից մեկը ենթադրել է, որ դրա համար գուցե անհրաժեշտ լինի ցամաքային գործողություն իրականացնել։

Leave a Comment