«Ես պետության թիվ մեկ պատասխանատուն է ու թույլ չեմ տալու Արցախի թեման ամեն տեղ շոշափել»․ Փաշինյան


Քաղաքականություն


Լրագրողն այսօր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ ով տվեց Արցախ անունը՝ համարվելու է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությանը դեմ է։

«Օրինակ՝ ասի տատս-պապս Արցախից են եղել, գործից ազատվելու է, ճնշումների է ենթարկվելու»,- նշեց լրագրողը։

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե շատ հստակ ասել է՝ պետության մեջ չի կարող լինել երկու արտաքին քաղաքականություն։

«Մարդիկ կարող են ասել՝ Արցախից եմ, Վանից եմ, Մոսկվայից եմ, Բեռլինից եմ, դա ի՞նչ կապ ունի, մարդն ինչ ուզի՝ կարա ասի, խոսքը պետական պաշտոնյայի ու դերաբաշխման մասին է»,- նշեց նա և հավելեց․ «Ես պետության թիվ մեկ պատասխանատուն է ու թույլ չեմ տալու Արցախի թեման ամեն տեղ շոշափել»։


Leave a Comment