Որևէ մեկից չեմ բողոքել, ես մեր դիրքորոշումներն եմ արտահայտել. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննադատություններին, Եվրախորհրդարանում բարձրաձայնել ՀՀ ներքին հարցերը, բողոքել եկեղեցուց, այն դեպքում, երբ նույն հոգևորականների վերաբերյալ դատական վճիռներ չկան։
«Իմանալով, որ ԵԽ պատգամավորները մեր պատգամավորների հետ շփումների ժամանակ ասել են, որ տարբեր կազմակերպություններ, անհատներ գալիս են իրենց մոտ, դիմում են իրենց, տարբեր ինֆորմացիաներ են ներկայացնում, դա լավ միջազգային հարթակ էր, որպեսզի հնարավոր միջազգային հարցերին անդրադառնամ և հատ-հատ չանդրադառնամ»,- նշեց Փաշինյանը։