Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վաղը կկայանա Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու վերաբերյալ դատական նիստը։
«Վաղը Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու դատն է։
9 ամիս է՝ Փաշինյանը պայքարում է Սամվել Կարապետյանի նկարի դեմ։ Ըստ հարցումների տվյալների՝ անհաջող։
Ինչպե՞ս անենք, որ չվախենա և առերեսվի նրա հետ անձամբ։
Չվախենա և թույլ տա, որ մարդը օգնի իր երկրին։
Մարտի 13՝ ժամը 15։30, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9։
Ես լինելու եմ այնտեղ»,- գրել է Կարապետյանը։