Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին չպետք է հղում լինի. Փաշինյանը խոստովանեց

«Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին պետք է հղում չլինի, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա»,- կառավարության ճեպազրույցների սրահում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ անհնար է կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և անկախ պետություն կառուցել։

Անդրադառնալով հարցին, թե ինչու է ասել, որ «Կտրիճ Ներսիսյանը և իր խումբը ստանձնել է պատերազմի կուսակցության» առաջնորդությունը, Փաշինյանն ասաց, որ իր խոսքը շատ պարզ բացատրություն ունի։

«Ես գնում եմ պատարագների և տեսնում եմ, որ օրինակ, պատարագի տեքստից շեղվում են և հղում անում Արցախի Հանրապետություն և այլն»,-այսպես հիմնավորեց Փաշինյանը՝ պնդելով, որ եթե բոլորը հղում անեն Արցախի Հանրապետությանը, ապա այն նշանակում է կոնֆլիկտ, քանի որ այդ տեսությունը որդեգրելու ճանապարհին հասնելու ենք կոնֆլիկտի և հավելեց.

«Ամեն նման նախադասություն նշանակում է պատերազմի կոչ՝ այսօր, վաղը, մյուս օրը, էն մյուս օրը, ես չգիտեմ, բայց այն կոչվում է պատերազմի կոչ»։

Շուշիում իր հայտարարությունը՝ «Արցախն Հայաստան է ու վերջ»-ը հիմնավորելիս Փաշինյանը Ասվածաշնչից մոտավորապես մեջբերեց դրույթ, որում ասվում է «Ողբ արեցինք և դուք լաց չեղաք և նվագ հնչեցրինք և դուք պար չեկաք»։

Leave a Comment