Իմ համոզմունքն է, և ես դրանում չեմ կասկածում՝ ռուսաստանաբանակ մեր քաղաքացիների մեծ մասը կքվեարկի մեր օգտին, ես որևէ կասկած չունեմ, այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Այսպես արձագանքեց Փաշինյանը՝ անդրադառնալով Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հայտարարությունը, ըստ որի Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններում որոշակի քաղաքական ուժերի սատարելու նպատակով երկրներից մեկում ճնշումներ են գործադրում հայազգի քաղաքացիների և գործարարների նկատմամբ։
Փաշինյանը նաև հայտարարեց, թե ԱՀԾ-ի հայտարարությանն անհրաժեշտ է տալ իրավական գնահատական։
Անդրադառնալով հարցին, թե ինչու Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ ուղղակիորեն նշված չէր, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը, Փաշինյանը պատասխանեց․
«Դա ինֆորմացիայի ծավալի և նպատակահարմարության հարց է: Կարծում եմ, ըստ անհրաժեշտության, հետագայում ավելի մանրամասն պարզաբանումներ կլինեն»։