«Արսենալը» փրկել է խաղը 89-րդ րոպեին․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել Լևերկուզենի «Բայերի» հետ (1-1):

Առաջին խաղակեսն անցավ առանց դարպասի գրավումների: Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 46-րդ րոպեին, Ռոբերտ Անդրիխը գրավեց հյուրերի դարպասը՝ առաջ մղելով լևերկուզենյան թիմին։ Լոնդոնցիներին հաջողվեց պարտությունից խուսափել միայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ. 89-րդ րոպեին Կայ Հավերցը անվրեպ իրացրել է 11 մետրանոց հարվածը՝ գրավելով իր նախկին թիմի դարպասն ու փրկելով «Արսենալին» պարտությունից։

Պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին։

Leave a Comment