Այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը. վարչապետ

Այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Միասնության թեևեր»-ի հայտարարություններին, թե իբր Ադրբեջանը 2025թ. ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել։ Այսօր նրանք նաև ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ։

Վարչապետը հիշեցրել է, որ Պաշտպանության նախարարությունն այս թեմայով շատ հստակ պարզաբանում է տվել։ «Լրացուցիչ ի՞նչ կա պարզաբանելու։ Կա դե յուրե նշանակություն ունեցող հստակ քարտեզ, հստակ սահմանագիծ, որը ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment