Նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է․ Իրանի ԱԳՆ


Միջազգային


Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, բայց իրեն լավ է զգում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։

«Նա վիրավոր է, բայց իրեն լավ է զգում։ Ես չգիտեմ, թե երբ է նա իր առաջին ելույթը ունենալու։ Գերագույն առաջնորդի պաշտոնի համար պայքարում էր երեք կամ չորս մարդ, բայց Փորձագետների խորհրդի մեծամասնությունը նրան ընտրեց», – ասել է նա՝ իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում։


Leave a Comment