Իրանը հաստատել է՝ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է, սակայն նրա վիճակը լավ է

Իրանը հաստատել է՝ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է, սակայն նրա վիճակը լավ է

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է պատերազմի սկզբում, սակայն նրա վիճակը լավ է։

Իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցում Բաղային նշել է, որ չնայած ստացած վնասվածքներին՝ Խամենեին իրեն լավ է զգում և շարունակում է ղեկավարել երկրի գործերը։ 

Նա նաև նշել է, որ նոր Գերագույն առաջնորդի պաշտոնի համար պայքարել են երեք կամ չորս թեկնածու, բայց Փորձագետների խորհրդի մեծամասնությունը նրան է ընտրել:

Նա ընդգծել է, որ Իրանը չի պատրաստվում անարձագանք թողնել այն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները երկրի ղեկավարության և ռազմական կառույցների դեմ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment