ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների զգալի մասը մեր օգտին կքվեարկի. վարչապետ

ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների զգալի մասը մեր օգտին կքվեարկի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արտաքին հետախուզական ծառայության վերջին հայտարարությանը, ըստ որի՝ արտերկրում ընտրություններին ընդառաջ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրվում։ Նա նշել է, որ կառավարության ունեցած տեղեկությունները դրանում ներկայացված են։ Ըստ վարչապետի՝ այդ ամենին պետք է տրվի իրավական գնահատական։

Միաժամանակ նա նաև քաղաքական գնահատական է տվել. «Իմ համոզմունքն է, և ես դրանում չեմ կասկածում՝ եթե նման իրավիճակ լինի տեսականորեն, ռուսաստանաբնակ մեր քաղաքացիների մեծ մասը կքվեարկի մեր օգտին, ես այդտեղ որևէ կասկած չունեմ»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment