Ով խոսի, դուք՝ լռեք. Տիգրան Ավինյանը՝ Պեդրո Զարոկյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ով խոսի, դուք՝ լռեք. Տիգրան Ավինյանը՝ Պեդրո Զարոկյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է Պեդրո Զարոկյանի հայտարարություններին՝ հիշեցնելով, որ նրանց խմբակցության առաջնորդ Հայկ Մարությանը եղել է Երևանի քաղաքապետ և նրա օրոք մայրաքաղաքը մի քանի տարի շարունակ չի ունեցել գլխավոր հատակագիծ։

«Հայկ Մարությանի օրոք Երևան քաղաքը մի քանի տարի շարունակ գլխավոր հատակագիծ չուներ։ Երևանի քաղաքապետը տարատեսակ շինթույլտվություններ է տվել, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ձեր խմբակցության առաջնորդի քաղաքապետության օրոք Երևան քաղաքը շինթույլտվություններից, ճարտարապետական առաջադրանքներից և մոտավորապես 0 դրամ է հավաքագրել», — ասել է նա՝ հավելելով. — «Դուք խոսում եք թափանցիկությո՞ւնից»։

Ավինյանը հիշեցրել է, որ Երևանը 2024 թ. ընդունել է գլխավոր հատակագիծ և հավաքագրել է մեծ գումար։

«Ով խոսի, դուք՝ լռեք»,- ասել է քաղաքապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment