Լիբանանը հայտնում է, որ Բեյրութի կենտրոնական ծովափնյա հատվածին իսրայելական հարվածի հետևանքով առնվազն յոթ մարդ Է զոհվել:
Հարվածը հասցվել է այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ» ահաբեկչական խմբավորումը մի քանի ժամ հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով գնդակոծել է Իսրայելը:
«Բեյրութում Ռամլեթ Ալ-Բայդայի ուղղությամբ Իսրայելական հարվածից նախնական զոհվել է 7 և վիրավորվել 21 մարդ», – ասվում է երկրի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
NNA գործակալությունը հայտնել է նաև, որ իսրայելական ավիահարվածներ են հասցվել նաև Լիբանանի հարավում գտնվող մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Թայբեհում և Ալ-Սուլթանիայում, ինչպես նաև Կանայում՝ Տիր քաղաքից ոչ հեռու գտնվող թիրախներին:
