Panorama.am-ը գրում է.
«Իմոնք» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, ղեկավար Աննա Հովհաննիսյանը, որ քաղցկեղով հիվանդ բազմաթիվ երեխաների՝ արտասահմանում բուժման համար դրամահավաքներ է կազմակերպել ու աջակցել կյանքեր փրկելուն, ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի՝ երեկ երեկոյան տարածած հայտարարությանը.
«Արդեն մի քանի ժամ է՝ արթնացել եմ ու մտածում եմ՝ արժե՞, որ ես անդրադառնամ արդեն շատերի կողմից հայտնի հրապարակմանը, թե՞ շարունակեմ լռել։ Հասկացա, որ եթե լռեմ՝ ես չեմ լինի այն Աննան, որը կամ։ Ուստի լռելն ինձ համար չէ, որքան էլ գիտակցեմ, թե ինչ վտանգավոր բաների մեջ եմ ինձ գցում…
Չարժեզրկելով Հայաստանում օր օրի զարգացող բժշկությունը, չարժեզրկելով բազմաթիվ կյանքեր փրկած տասնյակ ու հարյուրավոր հիանալի բժիշկների աշխատանքը, չարժեզրկելով բազմաթիվ հիվանդանոցների և մասնավոր կլինիկաների բարձր մակարդակի սպասարկումն ու բուժումը՝ այնուամենայնիվ պետք է և ժամանակն է խոսել այն մասին, թե ինչ է կատարվում այս ոլորտում։
Ուզեմ թե չուզեմ, իմ կամքից անկախ արդեն ավելի քան 6 տարի հայտնվել եմ մի ոլորտում, որտեղ, չնայած նրան, որ բազմաթիվ երեխաների կյանքեր են փրկվում, կա նաև մեդալի հակառակ կողմը…Եթե ամեն բան գրեմ՝ շատ երկար հրապարակում կստացվի։ Մի օր անպայման այս ամենի մասին ուղիղ եթերով կխոսեմ։
Այս ոլորտում ես շատերի կողմից սիրված չեմ, որովհետև լոռեցի մեկը հայտնվեց ու սկսեց անշահախնդիր օգնել մարդկանց՝ ինչով նաև ծունկը դրեց որոշների կոկորդին ու սկսեց խեղդել իրենց միլիոնավոր դոլարների բիզնեսը…
Մի օր ուզում էի գնալ քաղցկեղով հիվանդ երեխաների հետ շփվելու, բայց ինձ շատ քաղաքավարի ձևով հասկացրեցին, որ այնտեղ սիրված չեմ։ Աստված ձեզ հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: