
«ՀՀ-ում չպիտի լինի այնպիսի իրավիճակ որ դե գնացի գործի, եկա, ստացա աշխատավարձ․ սա ֆունդամենտալ պրոբլեմն է»,- այս մասին Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չպետք է լինի այդպիսի ռեժիմ, որ ստացա աշխատավարձ, դե լավ ա, յոլա գնանք, տեսնենք՝ ինչ կլինի, և կողքից էլ բուդկա դրեցի հայաթում, որ վաֆլի-մաֆլի ծախեմ, մի երկու կոպեկ լինի։ Չպետք է սա լինի, այդ ռեժիմից պետք է դուրս գալ։ Այսինքն՝ պետք է աշխատավարձը լինի արդյունքի արտահայտություն, հանրությունն ինչ է ստացել դրանից, և դա պետք է լինի տեսանելի, շոշափելի»,- ընդգծեց Փաշինյանը։