Մենք մեր ձևավորած Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք. վարչապետ

Մենք մեր ձևավորած Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2020 թ. հետո իրենք հիմնականում եղել են բացատրողի, պարզաբանողի դերում, քանի որ որոշ նրբություններ հենց իրենք հասկանալու հարց են ունեցել։

«Հիմա գտնվում ենք մի կետում, երբ մենք մեր ձևավորած Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք։ Պետք է պաշտպանենք շատ պինդ, պետք է պաշտպանենք շատ ամուր, պետք է պաշտպանենք շատ սկզբունքային, որովհետև մենք ձևավորել ենք մի երկիր, որն ունի հեռանկար»,- ասել է նա։

Ըստ նրա՝ սա չի նշանակում, թե ՀՀ-ում չլուծված խնդիրներ չկան, նաև՝ աշխարհում չկա նման երկիր, որ չունենա խնդիրներ.

«Բայց շատ կարևոր է քաղաքական դիրքավորումը՝ մենք այսօր պետք է սկզբունքային կերպով պաշտպանենք այն Հայաստանը, որ ձևավորել ենք, որովհետև մեր ձևավորած Հայաստանը լավ Հայաստան է, հեռանկար ունեցող Հայաստան է, անվտանգ Հայաստան է, ապահով Հայաստան է, քաղաքացիակենտրոն ու մարդակենտրոն Հայաստան է»։

Leave a Comment