Հրավիրենք, գնացե՛ք, նայե՛ք մարդիկ ոնց են աշխատում. Ավինյանը՝ Թորոսյանին

Հրավիրենք, գնացե՛ք, նայե՛ք մարդիկ ոնց են աշխատում. Ավինյանը՝ Թորոսյանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է ավագանու անդամ Արամ Թորոսյանի՝ Ճարտարապետական խորհրդի անդամների նիստերը հեռարձակելու առաջարկին։

«Մասնագիտական աշխատանքը չեմ ուզում կաշկանդել, բայց որպեսզի Ձեր մատնանշած խնդիրը որոշակի լուծում ստանա, առաջարկում եմ ավագանու ինչ-որ մի կազմով՝ առանց միջամտելու բուն գործընթացին, Ձեզ հրավիրենք, գնացե՛ք, նայե՛ք մարդիկ ոնց են աշխատում և ինչ որոշումներ են ընդունում»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ շատ կարևոր է, որ մարդը իր մասնագիտական կարողությունները իրացնելիս չկաշկանդվի։

«Չեմ ուզում մասնագիտական դաշտից այդ մարդկանց տանել քաղաքական դաշտ, որտեղ պոպուլիզմը կսկսվի ամբողջ ծավալով»,-նշել է Տիգրան Ավինյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment