
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրին։
Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 90 մլն եվրո բյուջետային աջակցություն և 53 մլն եվրո տեխնիկական աջակցություն:
Բյուջետային աջակցության շրջանակներում Հայաստանը հանձնառություն է ստանձնել իրականացնելու 34 միջոցառումներ, այդ թվում՝ նույնականացման կենսաչափական համակարգի ներդրում, առողջության համընդհանուր ապահովագրության ու Ղարաբաղի փախստականների բնակարանային ապահովության ծրագրի շարունակական իրականացում։