ԱՄՆ հետախուզությունը չի տեսնում Իրանի կառավարության մոտալուտ փլուզման վտանգ. Reuters

ԱՄՆ հետախուզությունը չի տեսնում Իրանի կառավարության մոտալուտ փլուզման վտանգ. Reuters

ԱՄՆ հետախուզական կառույցների գնահատմամբ՝ Իրանի կառավարությունը ներկայումս չի գտնվում փլուզման վտանգի առաջ՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացվող հարվածներին։

Reuters գործակալության փոխանցմամբ՝ մի շարք հետախուզական զեկույցներ ցույց են տալիս, որ Իրանի իշխանությունը շարունակում է պահպանել վերահսկողությունը երկրի ներսում և մոտ ապագայում ռեժիմի անկման վտանգ չի դիտարկվում։

Աղբյուրների խոսքով՝ նույնիսկ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո իշխանական համակարգը պահպանել է միասնականությունը, և կոշտ գծի առաջնորդները շարունակում են վերահսկել իրավիճակը։ Միաժամանակ նշվում է, որ իրավիճակը կարող է փոփոխվել, քանի որ պատերազմը դեռ շարունակվում է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment