Կայացել են ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի 1/8 եզրափակչի հերթական հանդիպումները։
Գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական հարկի տակ գոլառատ խաղում 5:2 հաշվով պարտության է մատնել Լոնդոնի «Չելսիին»։
Դուբլի հեղինակ է դարձել Խվիչա Կվարացխելիան։
ՊՍԺ-ն փլեյ-օֆֆի նախորդ փուլում երկու խաղերի արդյունքով հաղթել էր «Մոնակոյին» (5:4), իսկ «Չելսին» լիգայի փուլն ավարտել էր 6-րդ տեղում՝ վաստակելով 16 միավոր:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին Լոնդոնի «Սթեմբորդ Բրիջ» մարզադաշտում։