Ճանապարհորդ–բլոգեր Մարկ Երեմինը Հայաստանում ռուսների նկատմամբ վերաբերմունքը բնութագրել է որպես «հանգիստ և նույնիսկ ջերմ»



ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհորդ–բլոգեր Մարկ Երեմինը Հայաստանում ռուսների նկատմամբ վերաբերմունքը բնութագրել է որպես «հանգիստ և նույնիսկ ջերմ»։ Նա իր տպավորություններով է կիսվել հարթակի իր անձնական բլոգում, գրում է travel.rambler.ru–ն։

Ըստ նրա որոշ զբոսաշրջիկներ, ովքեր երբեք չեն եղել Հայաստանում, այն պատկերացնում են որպես գրեթե երկրորդ տուն, մինչդեռ մյուսները համոզված են, որ տեղացիները հոգնել են կտրուկ աճող գներից և դժգոհություն են զգում ռուսների նկատմամբ։ Երկու սցենարներն էլ որոշ չափով ճշմարիտ են, ընդգծել է բլոգերը հավելելով, որ վերջին տարիներին Հայաստան այցելող իր հայրենակիցների հոսքն իսկապես աճել է, բայց տեղացի բնակիչների վերաբերմունքը սովորաբար հանգիստ է և կախված է նրանից, թե ինչպես են զբոսաշրջիկները իրենց պահում։ «Ռուսերենն է Երևանում և այլ խոշոր քաղաքներում հաճախ ծառայում որպես «արագ կապի» լեզու՝ ուղղություններ հարցնելիս, սպասարկման հարցերը լուծելիս կամ վարձակալության հարցեր քննարկելիս», – գրել է ճանապարհորդ–բլոգերը։

Երեմինը նաև բացատրել է, որ Ռուսաստանից տեղափոխվողների հոսքն իսկապես ազդել է Հայաստանում գների վրա, բայց վերջերս շուկան բարելավվում է։ «Երբ տեղացիները տեսնում են, որ իրենց սովորական վարձավճարը կտրուկ աճում է, նրանք հաճախ զայրանում են իրավիճակից, որը կտրում է նրանց ոտքերի տակից հողը, և այդ զայրույթը երբեմն վերածվում է նորեկների ամենաերևացող խմբին ուղղված քննադատության», – եզրափակել է նա։

Ճանապարհորդ–բլոգերը նախկինում էլ էր այցելել Հայաստան և բացահայտել տեղացիների իրական վերաբերմունքը ռուսների նկատմամբ։ Նրա խոսքով տեղացիները բնույթով բարյացակամ են և սիրում են հատկապես  իրենց հայրենակիցներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Leave a Comment