ՆԳՆ նախարարի հրամանով մարտ ամսվա շաբաթ օրերը հաշվառման – քննական ստորաբաժանումների համար սահմանվել են աշխատանքային, վարորդական քննություններ կկազմակերպվեն նաև այդ օրերին, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նշվել է, որ այս որոշումը միտված է նվազեցնելու քննությունների համար առաջացող հերթերը:
Նախարարությունը ներդրել է նաև տեխնիկական նոր լուծումներ, որոնք էլ ավելի են հեշտացրել քաղաքացիների հերթագրման գործընթացը: Հերթագրման հավելվածներից մեկի միջոցով քաղաքացիները կարող են ընտրել «Պետական և քաղաքային ծառայություններ» բաժինը, ապա «Հաշվառման – քննական ստորաբաժանումներ» ենթաբաժինը և տեսնել ազատ օրերը:
ՆԳՆ-ից տեղեկացնում են նաև, որ Երևանի հաշվառման -քննական բաժնում մոտակա ազատ օրը մարտի 23-ն է: Մարզային հաշվառման – քննական բաժիններում ևս առաջիկա օրերին հասանելի են գրանցման ժամեր:
