Իրանը հարձակվել է Բահրեյնի հյուսիսային Մուհարաք նահանգում գտնվող վառելիքի պահեստարանների վրա։
Այս մասին հայտարարել է թագավորության Ներքին գործերի նախարարությունը։
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ «Իրանը չարամիտ հարձակում է իրականացրել Մուհարաք նահանգում գտնվող վառելիքի պահեստարանների վրա»։
Հնարավոր վնասների, գույքային կորուստների կամ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվել։