Մենք հաղթել ենք, բայց պայքարը կշարունակվի. Թրամփ – Armenia Today

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «հաղթել է» Իրանի դեմ պատերազմում, սակայն նշել է, որ ամերիկյան ուժերը կշարունակեն հարվածները մինչև գործողության ավարտը, հայտնել է RFERL-ը:

«Առաջին իսկ ժամում ամեն ինչ ավարտված էր», – նշել է նա։

Միևնույն ժամանակ նախագահը և նրա վարչակազմի մյուս անդամները նշել են, որ հարձակումների դադարեցում չի նախատեսվում։

«Մենք չէ՞ որ չենք ուզում շուտ հեռանալ: Պետք է գործը ավարտին հասցնենք», – ասել է նա:

Իսրայելը ևս հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ ավարտել իր ռազմական գործողությունը, այդ թվում՝ Լիբանանում «Հեզբոլլահի» խմբավորման դեմ հարձակումները՝ հայտարարելով, որ դեռ «թիրախների լայն ցանկ» կա։

«Մենք կընդլայնենք մեր գործողությունները», -մարտի 11-ին հեռուստատեսային ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Էֆֆի Դեֆրինը։

Leave a Comment