Պատասխանատվությունից խուսափելու փորձերը և իրականության ծխածածկույթը – Նորություններ 12.03.2026

Ի՞նչ պետք է անի այն կառավարիչը, ով իր պաշտոնավարման ողջ ընթացքում հասցրել է հսկայական տարածքներ հանձնել, իր քաղաքականությամբ հազարավոր զոհերի պատճառ դառնալ, երկրի ներսում թույն, ատելություն և մաղձ տարածել:

Այո´, արդարանալ, արդարանալ ու շարունակ արդարանալ:

Մարդն իր տան մի սենյակը ծախել է, մյուսը` խլել են, իսկ հիմա հպարտանում է, որ իրեն ստորացնողը որոշակի պարբերությամբ բենզինի կամ ցորենի տեսքով կռճոն է ուղարկում:

Ոչինչ չի´ մոռացվելու, ոչ մեկ պատասխանատվությունից չի´ խուսափելու. անդարդ և ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխախածածկույթի դեր ունեն, բայց դա էլ ժամանակավոր էֆեկտ ունի:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Leave a Comment