Հայաստանին հերթական ցիկլոնն է մոտենում. Սուրենյան (ՎԻԴԵՈ)

Միջեկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. ՎԻԴԵՈ

Հայաստանին հերթական ցիկլոնն է մոտենում. Սուրենյան (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Միջեկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը։ Նրա ներթափանցումը կսկսի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը, և այն ՀՀ-ում կգործի մինչև մարտի 16-ը ներառյալ։


Այս մասին հայտնել է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։


Նա նշել է, որ մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան, մարտի 15-16-ին շրջաններից մեծ մասում սպասվում են տեղումներ։ Տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, իսկ հովտային գոտիներում թաց ձյան և անձրևի տեսքով։


Մարտի 17-ից տեղումները ժամանակավորապես կդադարեն։


Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին ցերեկային ժամերին էապես չի փոխվի, բայց գիշերային ժամերին ունենք օդի ջերմաստիճանի բարձրացում։


Մարտի 14-16-ը ընկած ժամանակահատվածում այսօրվա համեմատ օդի ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում գիշերային ժամերին կբարձրանա 7-10աստիճանով և արդեն մարտի 15-ից սկսած ՀՀ հովտային և նախալեռնային գոտիներում գիշերը օդի ջերմաստիճանը կլինի 0-ից բարձր՝ տատանվելով +2-ից +4 աստիճանում։


Leave a Comment