Այսօր խաղաղությունը ո՞րն է, ուզում եմ մի հատ հասկանամ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Խաղաղությունն ա՞յն է, որ Ադրբեջանը բոլոր սարերի վրա նստած է զենքով, զորքով, թելադրանքով, որ՝ է՛ս պիտի տաք, է՛ն պիտի տաք, է՛ս պիտի անեք, ադրբեջանական դպրոցներ պետք է լինեն, որ պետք է 300,000 ադրբեջանցի գա Հայաստանում բնակվի… Արդեն գալիս են, Հայաստանում, Մարալիկում տարածքներ են նայում։ Մի հատ հայ կարա՞ գնա Ադրբեջան կամ Բաքու, ման գա։ Կամ 300,000 ադրբեջանցի որ պետք է գա բնակվի Հայաստանում, մեր հայրենակիցներն ամեն ինչ թողած՝ տուն, տեղ, ունեցվածք, որ չեն կարողանա գնան, իսկ նրանց 300,000 կարան… Սա խաղաղություն չէ, սա թելադրանք է, խաղաղությունը պետք է լինի երաշխավորված խաղաղություն, որ մարդիկ հույսով, հավատով, պաշտպանված լինեն, վստահ լինեն, որ կարողանան երկրում ապրել»:
Ծառուկյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ առևտուր անելու թեմային՝ ասելով. «Առաջին հերթին՝ պետք է խաղաղություն լինի, առանց խաղաղության չի կարող որևիցե մի բան լինել։ Այսօր ոչ մի քաղաքական ուժ պատերազմ չի ուզում, պատերազմից ոչ մեկը չի օգտվում, բայց պետք է լինի երաշխավորած խաղաղության, որ լիարժեք երաշխավորած լինի, հիմնական հարցը սա է»։
Աղբյուր՝ infoport.am