ԶԼՄ-ն նշել է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական դաշինքի հնարավոր քաղաքական ուժերին

ԱԺ 2026 թվականի ընտրություններին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է՝ մասնակցի Հայ հեղափոխական դաշնակցություն և Էջմիածնի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանի «Առաջ» աջակենտրոն կուսակցության դաշինքով, գրել է «Հրապարակը»։ Թերթի փոխանցմամբ՝ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում, որը հավանաբար տեղի կունենա մարտի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այդ օրը կհայտարարվի Քոչարյանի գլխավորած դաշինքի մասին, որը մասնակցելու է հունիսի 7-ի համապետական ընտրություններին։ Պարբերականի փոխանցմամբ՝ դաշինքի նախընտրական եռյակում կլինեն Ռոբերտ Քոչարյանը, «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը և Աննա Գրիգորյանը: Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար արդեն իսկ հայտ են ներկայացրել մի շարք քաղաքական ուժեր: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ցուցակի ձևավորման աշխատանքներ է տանում։ Ընդդիմադիր դաշտում ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան» դաշինքը, «Հզոր Հայաստան» կուսակցությունը (գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ), «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» դաշինքը (Գագիկ Ծառուկյան և Անդրանիկ Թևանյան), ՀՅԴ «Դաշնակցությունը», «Հայ Ազգային Կոնգրես»-ը (Լևոն Զուրաբյան), «Միասնության թևերը» (Արման Թաթոյան), «Նոր ուժ» (Հայկ Մարության), «Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արամ Սարգսյան), «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» (Գուրգեն Սիմոնյան), «Բոլորին դեմ եմ» շարժումը և այլն: Ընտրական քարտեզի վերաբերյալ առավել մանրամասն Armenia Today-ի տեսանյութում՝

Ընտրական դաշտի նոր քարտեզը

Leave a Comment