Կատարում 313 մարդ է ձերբակալվել ՀՕՊ ուժերի գործողությունները տեսանկարահանելու համար

Կատարի Ներքին գործերի նախարարության տնտեսական և կիբեռհանցագործությունների կանխարգելման վարչության աշխատակիցները ձերբակալել են տարբեր ազգությունների 313 անձանց՝ վերջին իրադարձությունների, այդ թվում՝ ՀՕՊ ուժերի գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն նկարահանելու և տարածելու համար։

«313 անձինք ձերբակալվել են չարտոնված տեսանյութեր նկարահանելու և տարածելու, մոլորեցնող տեղեկատվություն և լուրեր տարածելու, ինչպես նաև հասարակական անկարգություններ հրահրելուն ուղղված բովանդակություն տարածելու համար», – հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։

Նախկինում նախարարությունը նախազգուշացրել էր զերծ մնալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեսանյութեր նկարահանելուց, հրապարակելուց կամ լուրեր տարածելուց՝ կոչ անելով հանրությանը տեղեկատվություն ստանալ միայն հաստատված պաշտոնական աղբյուրներից։

Leave a Comment