Դուբայում անօդաչու թռչող սարքը մխրճվել է շենքի մեջ, հայտնել է էմիրաթների կառավարության մամուլի ծառայությունը։
«Իշխանությունները տարհանման միջոցառումներ են իրականացրել շենքում գտնվող բոլորի անվտանգությունն ապահովելու համար։
Քաղաքացիական պաշտպանության խմբերը վերահսկողության տակ են վերցրել շենքում բռնկված փոքր հրդեհը։ Դեռևս վիրավորներ չկան», – հավելել է մամուլի ծառայությունը։