Նավթի գինը կրկին բարձրացել է

Նավթի գինը կրկին բարձրացել է

Brent տեսակի նավթի գինը կրկին բարձրացել է՝ առավոտյան գերազանցելով մեկ բարելի դիմաց 100 դոլարը։ Նավթի գները ավելի քան 9%-ով բարձրացել են՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա իրանական հարձակումներից հետո։

Գների նոր աճը տեղի է ունեցել չնայած այն հանգամանքին, որ նախորդ օրը Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) անդամ երկրները միաձայն համաձայնել էին իրենց պահեստներից ռեկորդային՝ 400 միլիոն բարել նավթ ազատ արձակել։

Իրանը շարունակում է սպառնալ Օրմուզի նեղուցով անցնող նավերին, որը աշխարհի նավթի արդյունահանման մոտ մեկ հինգերորդի տարանցիկ կետն է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment