Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է Իրանին փոխհատուցում վճարել և անվտանգության երաշխիքներ տրամադրել, X-ում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների կողմից սանձազերծված այս պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցումների վճարումը և ապագա ագրեսիայի դեմ միջազգային ամուր երաշխիքների տրամադրումը», – հայտարարել է նա։
Փեզեքիիանը հայտնել է, որ խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի հետ և վերահաստատել Իրանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության պահպանմանը։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր՝ թիրախավորելով Իսրայելը և Մերձավոր Արևելքի երկրների ամերիկյան ռազմաբազաները, փակել Հորմուզի նեղուցը։
