
Իրանը կոչ է անում Պարսից ծոցի երկրներին մատնանշել իրենց տարածքում գտնվող այն ապաստարանների տեղակայումը, որտեղ պատսպարվում են ԱՄՆ-ի և Իսրայելի զինծառայողները։ Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ՝ Աբոլֆազլ Շեքարչին։
«Կոչ եմ անում տարածաշրջանի մուսուլման ժողովրդին և տարածաշրջանի երկրներին ցույց տալ մեզ ամերիկա-սիոնիստական ուժերի թաքստոցները, որպեսզի տվյալ երկրի ժողովուրդը չտուժի, և մենք կարողանանք առավել ճշգրտությամբ հարվածել նրանց, ովքեր տարածաշրջանի երկրների մարդկանց օգտագործում են՝ որպես կենդանի վահան», – նրա խոսքերն է մեջբերում DefaPress-ը։