Էրդողանը Նեթանյահուին անվանել է «աղետ» իսրայելցի ժողովրդի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աղետ է դարձել իր սեփական ժողովրդի համար, որը վերապրել է Հոլոքոստը։

«Նույնիսկ իսրայելցի ժողովուրդը, որն ամեն գիշեր անցկացնում է պաստարաններում, ասում է, որ Հոլոքոստից ի վեր իրենց վրա կատարված ամենամեծ աղետը Նեթանյահուն է », – չորեքշաբթի օրը Անկարայում իր կուսակիցներին ասել է Էրդողանը։

Leave a Comment