Պատերազմի սկզբից մինչ օրս Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 46 երկրի քաղաքացիներ․ ԱԳՆ

Մերձավոր Արևելքում լարվածության սրման սկզբից ի վեր Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 46 երկրի քաղաքացիներ, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Ըստ գերատեսչության՝ ընդլայնվել է այդ երկրի ցանկը՝ ներառելով նաև Կանադան, Հունաստանը, Սերբիան, Ֆինլանդիան և Եգիպտոսը:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան տվյալներով՝ Իրանից Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել 196 ՌԴ քաղաքացի։ Նշվում է, որ նրանց մեծ մասը մարտի 11-ին տարհանված իրանական Բուշերի ատոմակայանի աշխատակիցներ էին։

Ըստ դեսպանատան՝ մոտ 450 քաղաքացի դեռ Իրանում է։

Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ մեկնածները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներն այնտեղ են մնացել փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ Իսրայելի ու ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածքների ուղղությամբ։ Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։

Leave a Comment