«Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է»․ ՔԿ

«Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է»․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․ «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը տարբեր պատրվակներով զանգահարել է իր հարևանությամբ բնակվող անչափահասին և փորձել հանդիպել:

Հերթական անգամ՝ կոնֆետ հյուրասիրելու մտացածին պատրվակով, անձն անչափահասին նստեցրել է ավտոմեքենան և տեղափոխել այլ վայր, որտեղ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը), կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»:

Աղբյուրը`   Քննչական կոմիտե

Leave a Comment