Փոփոխություն Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության կազմում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ մարտի 9-ին հանձնաժողովը ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևան քաղաքի ավագանու անդամ Սամվել Հակոբյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

«ԿԸՀ-ն մարտի 11-ի նիստում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ Սարգիս Հրաչի Տեր-Եսայանին»,- նշված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment