Մենք ընդամենը յոթ ամիս է, ինչ խաղաղության մեջ ենք ապրում Հայաստանի հետ։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Անկախությունը ձեռք է բերվել 1991 թվականին, և միայն վերջին յոթ ամիսների ընթացքում է խաղաղություն հաստատվել։ Վստահ եմ, որ այս խաղաղությունը կշարունակվի։ Մենք արդեն սկսել ենք առևտուրը և կարևոր նավթամթերքների մատակարարումը Հայաստան։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր ուժեղ քաղաքական կամքը։ Կարծում եմ, որ սա երկու կողմերի՝ առողջ հարաբերություններ կառուցելու և խաղաղությանը հավատարիմ մնալու մտադրության լավագույն ցուցիչն է։ Հետևաբար, մեր օրակարգի հիմնական թեման տարածաշրջանում անվտանգության հարցերի քննարկումն է», – ընդգծել է նա։
