Թրամփը քննարկում է Իրանում ռազմական գործողությունների բոլոր տարբերակները. Քերոլայն Լևիթ




1lurer.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում Իրանի դեմ հետագա գործողությունների որևէ տարբերակ, այդ թվում՝ ամերիկյան զորքերի տեղակայումն այդ երկրում, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։


 


Նա նշել է, որ Թրամփն է որոշելու, թե ինչպիսին պետք է լինի Իրանի կապիտուլյացիան։


 


«Նախագահ Թրամփը կորոշի, թե երբ Իրանն անվերապահորեն կապիտուլյացիայի կենթարկվի և կդադարի իրական ու անմիջական սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների համար»,- պարզաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:


 


Նա նաև հաստատել է, որ այս պահին ԱՄՆ ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցով որևէ լցանավ չեն ուղեկցում: Լևիթը պնդել է, որ ԱՄՆ-ում վառելիքի գների բարձրացումը ժամանակավոր բնույթ է կրում, և երկարաժամկետ հեռանկարում, հակամարտության ավարտից հետո, դրանք կնվազեն:


Leave a Comment