Մադրիդի կայացած խաղում «Ատլետիկոն» վստահ հաղթանակ է տարել Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ՝ 5:2։
Մադրիդյան ակումբը մինչև 22-րդ րոպեն խփել է 4 գնդակ։ Աչքի է ընկել նաև Անտուան Գրիզմանը, իսկ Ալվարեսը դուբլ է ձևակերպել։
«Տոտենհեմը» ՉԼ հիմնական փուլում 17 միավորով զբաղեցրել էր 4-րդ տեղը, իսկ «Ատլետիկոն» փլեյ-օֆֆում երկու խաղի արդյունքով (7:4) հաղթել էր «Բրյուգեին»։
Այս զույգի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին՝ Լոնդոնում։