WTA-1000. Արինա Սաբալենկան պարտության մատնեց Նաոմի Օսակային



ՍՊՈՐՏ

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը  6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 16-րդ ռակետ, ճապոնացի Նաոմի Օսակային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 20 րոպե։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 10-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Վիկտորյա Մբոկոն։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։



Leave a Comment