ՄԻՊ աշխատակազմում ընդունել են Ուկրաինայի դեսպանության մարդու իրավունքների հարցերով խորհրդականին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության մարդու իրավունքների հարցերով խորհրդական Օլենա Շևչուկին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների շրջանում առավել հաճախ հանդիպող խնդիրները, որոնք մասնավորապես վերաբերել են առողջապահության ոլորտին և աշխատանքային իրավունքներին։

Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները և լիազորությունները՝ ընդգծելով կառույցի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և խախտումների արձագանքման գործընթացում։

Leave a Comment